«Հ1-ը պոռնոֆիլմերի պահանջարկ ունենա, դա է՞լ ցույց կտա ». Արագած Ախոյան
«Հ1-ը լինելով կենտրոնական ալիք պետք է նմանատիպ էժանագին հաղորդումներ հեռարձակելու փոխարեն, ավելի լուրջ ծրագրերով զբաղվի: Սարսափելի է. այն ինչ-որ անբարոյական էր՝ բերեցին, դարձրեցին բարոյական: Ոչ ոք իրավունք չի տվել մեր մատաղ «սերնդին» փչացնել: Եթե պոռնոֆիլմերի պահանջարկ լինի, դա էլ կցուցադրի՞»,- այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով մեծ քննադատության արժանացած «Ամենակարող երգիչ» նախագծին, հավելելով՝ ով գրպանը 100 դոլլար ունի, երգչուհի է դառնում, ով ինչ կարողանում է անում է, և այստեղ է, որ մեր ազգային արժեքները վերանում են:
