Հիմա դիտողությունները ընդունելո՞ւ են, թե՝ ոչ.Հրանտ Բագրատյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 77, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:Մինչ քվեարկությունն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքը և մի քանի այլ պատգամավորներ դիտողություններով ու առաջարկներով հանդես եկան: «Հիմա դրանք ընդունելո՞ւ են, թե՝ ոչ»,- հարցրեց Բագրատյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկումներ կլինեն:
