Ադրբեջանցիների մոտ 90 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին
Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» զինվորականները Մանբիջի շրջանում Եփրատ գետից արևելք են անցել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Նուման Քուրթուլմուշը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Մոսուլում և Ռաքքայում իրականացվելիք ռազմական գործողություններին մասնակցեն նաև տեղայինները: Սակայն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն ու վերջինիս ռազմական թևը հանդիսացող Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» չեն մասնակցելու այդ գործողություններին: Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտել է հանրաքվեն եւ հայտարարել է, որ հանրաքվեն որպես քաղաքացիների կամքի արտահայտություն իրականում չի եղել: Ըստ ընդդիմադիրների՝ քաղաքացիներին համոզելով ու պարտադրանքով տարել են տեղամասեր եւ ստիպել քվեարկել: Սահմանադրական փոփոխություններով նախագահ Իլհամ Ալիեւը երկրի իշխանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացրել է իր ձեռքում եւ պայմաններ ստեղծել այն որդուն՝ Հեյդար Ալիեւին փոխանցելու համար:
