Հիմա մենք ենք մեղավո՞ր, թե էս մարդը. Սպիտակցի Հայկոյի ցինիզմի չափը
NewsBook.am-ի հետ զրույցում Հայկ Ղևոնդյանը՝ նույն ինքը՝ Սպիտակցի Հայկոն, անդրադառնալով վերջին օրերին «Ամենակարող երգիչ» նախագծի շուրջ ծավալված քննարկումներին, նշել է. «Ինձ ըտենց բաները չեն հետաքրքրում: 25 տարի ա՝ էդ նույն վարկանիշի վրա բոռբռում են, ո՞վ ա բանի տեղ դնում դրանց: Ես Facebook-ում չկամ, որ քննադատությունների մասին էլ կարդամ, ինձ ըտենց բաները չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է Հասմիկ Պապյանին, ապա ուզում եմ հարցնել. ինքը 5 ամիս առաջ «կուրսի» չէ՞ր, որ էդ հաղորդումը պետք ա նկարվի: Ես ոչ էդ հաղորդաշարի գլխավորն եմ, ոչ Հ1-ի տնօրենն եմ, ես ընդամենը երգիչ Սպիտակցի Հայկոն եմ: Ինձ հրավիրել են, ես էլ գնացել եմ, երգել եմ, ժյուրիություն եմ արել, ըտեղ ի՞նչ վատ բան կա»,- ասաց երգիչը: Սպիտակցի Հայկոյի խոսքով՝ լավ երգիչներ շատ կան, որոնց հանրությունը չի ճանաչում, և պետք է անել ամեն բան, որ մարդիկ նրանց ևս ճանաչեն: Հետաքրքրվեցինք՝ ինքը՝ ռաբիսի աշխարհում բազմամյա փորձ ունեցող երգիչը, սկսնակների մեջ իրեն մրցակիցներ չի՞ տեսնում: Հայկ Ղևոնդյանն ի պատասխան նշեց. «Ինձ անցնե՞ն: Էդ ինչ վատ բան ասացիք: Էս կյանքում ոչ մեկը չի հարատևում, ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ: Ես հիմա 44 տարեկան եմ, բայց ոնց որ ասում են՝ վարպետն իրա վերջին «պրյոմը» միշտ պահումա մինչև կյանքի վերջ: Ունեմ ես էտի իմ «ջեբը» դրած, ու էտի սաղ գիտեն»:
