«Միլիոնատերն ուզում է 500 մլն դոլարի ակցիա առնի, բայց չի կարող». Հրանտ Բագրատյան

«Տնտեսական քաղաքականությունն ո՞վ է գրելու, ո՞վ է ամփոփելու ամբողջը: Չի կարող երկիրը յոլա գնալ առանց էկոնոմիկայի նախարարության, որն առնվազն երկու բան պիտի անի՝ ասի, թե տնտեսական քաղաքականության սկզբունքներն ինչպիսին են, երկրորդ, պետք է որոշի, թե ինչի վրա է պետությունը փող ծախսում»,- այսօր խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխության հարցի քննրակման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:Այն, որ էկոնոմիկայի նախարարությունը վերածվում է ներդրումների նախարարության, ըստ Բագրատյանի, լավ է, որ ներդրումները կարևորում են, բայց ինչո՞ւ չեն թողնում, որ արժեթղթերի շուկան զարգանա: «Դիտմամբ չեն թողնում, ավելին, արժեթղթերի շուկան չթողողներից Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Արամյանը վերանշանակվել են: Այ մարդ, դուք երկիրը դարձրել եք ամրոց, վարչապետ եք նշանակում, իրա շուրջն էլ միջնաբերդ եք կառուցում, որ նա չաշխատի: Ո՞նց ա աշխատելու: Ներդրումները լինում են երկու տեսակի՝ պորտֆելային ու ուղղակի: Բա պորտֆելային ներդրումները ի՞նչ են եղել: Էն օրը մի հատ շատ միլիոնատիրոջ հետ քայլում էինք փողոցում, մարդն ասում ա՝ ուզում եմ մի 500 մլն դոլարի ակցիա առնեմ: Ասում եմ՝ հնարավոր չէ: Այո, Կենտրոնական բանկն էլ այստեղ հայտարարեց, որ դա չի անելու»,- ասաց Բագրատյանը:Պատգամավորը նաև նշեց, որ պետության հիմնախնդիրներից մեկն այսօր արտահանումների ոլորտի զարգացումն է, այդ հարցով ո՞ր մարմինն է զբաղվելու: «Ես, օրինակ, կգրեի, էկոնոմիկայի, զարգացման ու առևտրի նախարարություն: Հանրապետության ամենանեղ տեղը արտահանումն է: Ի գիտություն ձեզ, եթե մինչև նախորդ տարի ասում էիք՝ ի՞նչ եք ուզում, Վրաստանի չափ արտահանում ենք, ասեմ, որ Վրաստանն այս տարի կրկնապատկել է իր արտահանումները: Մենք արդեն տեսնում ենք, որ նրանք, ովքեր մտան, այսպես կոչված, Մաքսային միության մեջ, կատաստրոֆիկ հետ են մնում: Այստեղ լուրջ մտածելու հարցեր կան, որովհետև կամ մենք չենք կարողանում օգտվել Մաքսային միության առավելություներից, կամ դրանք չկան, կամ էլ այդ միության ղեկավարությունն այլ բանով է զբաղվում»,- հայտարարեց Բագրատյանը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am