«Վտանգ է սպառնում բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց». Զարուհի Փոստանջյան
Հայաստանի խորհրդարանում վեճ է ծագել երկու կին պատգամավորների՝ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀԿ-ից Կարինե Պողոսյանի միջեւ։ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Ժողովուրդը չարացած է իշխանության վրա, որի վկայությունն է զինված խմբի հարձակումը ոստիկանության ՊՊԾ գնդի վրա եւ օրերս Գյումրիում քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունը»։ «Հետեւաբար, վտանգ է սպառնում բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Եվ դուք, տիկին Կարինե, պետք է մտածեք այդ մասին։ Դա կարող է անդրադառնալ նաեւ Ձեր եւ Ձեր բարեկամների վրա»,-հայտարարել է Փոստանջյանը։ Միմյանց ուղղված փոխադարձ ռեպլիկները շարունակվել են նաեւ խոսափոխները անջատվելուց հետո։ «Ես կոչ եմ անում փոխադարձ հարգանքի եւ խաղաղ գոյակցության։ Տիկին Փոստանջյան, անթույլատրելի է ուրիշի դժբախտության վրա շահարկումներ անելը»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
