«Պահածոների բանկաները թող լռեն». Գագիկ Մելիքյան. տեսանյութ
«Նոր նախարարների նշանակումները փոփոխություններ կբերեն տնտեսության բնագավառում՝ կգրանցվի «ակտիվության աճ»: Առաջիկայում կտեսնենք տնտեսության ակտիվացման հարաճուն աճ ոչ միայն կադրային փոփոխությունների, այլև կառուցվածքային փոփոխութունների շրջանակում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նշեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցությունն այսօր ԱԺ-ում առաջարկել է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: «Մեր բանակը պաշտպանված է եւ առաջին հերթին դրանում առկա գաղտնիությամբ: Մեր բանակը մարտունակ է և այն մարդիկ, ովքեր իրենց մեղքի բաժինն ունեին՝ բանակում առկա կոռուպցիայում՝ բոլորն էլ պատժվել են: Սխալ տեղեկատվություն հաղորդող պահածոերի բանկաները թող լռեն»,-ասաց Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսին և զենքերի, բանակի շուրջ բարձրացված աղմուկին:
