Հանրայինն իր ղեկավարության սեփականությունը չպետք է լինի, այն պարտավոր է մնալ հասարակության հետ մշտական կապի և երկխոսության մեջ. Հասմիկ Պապյան

Օրերս Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկեց «Ամենակարող երգիչ» նախագիծը, որն, ի զարմանս մշակութային հասարակության, կարծես, պրոպագանդում է մեր օրերի «աենակարող» ռաբիսը: Երաժշտություն, որն, անշուշտ, իրավունք ունի հնչելու մասնավոր միջոցառումների ժամանակ՝ նեղ լսարանի համար, բայց ոչ ի լուր աշխարհի քարոզվելու երկրի թիվ մեկ, պետական հեռուստաընկերությամբ՝ ներկայանալով որպես ազգային մշակույթ: Ի վերջո, հեռուստատեսությունը նաև դաստիարակչական միջոց է ու խրախուսելի է, որ վերջին շրջանում գոնե Հանրայինը նվազեցրել է սերիալային քաղաքականությունը: Բայց մեկտեղ, մատաղ սերնդի մոտ առավել ամրացնել առանց այն էլ տարածված ռաբիսը, մեղմ ասած, դասական և ազգային երաժշտության ապագայի ոչնչացում է: Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, ով ահազանգեց երևույթի մասին՝ բավական խիստ արտահայտվելով նախագծի վերաբերյալ: Երգչուհին շեշտեց՝ սա միտումնավոր արված հատուկ քաղաքականություն է: «Ես բավականին խիստ եմ արտահայտվել նաև այն պարզ պատճառով, որ չեմ կարող չտեսնել այսօրինակ զարհուրելի ծրագրերի կյանքի կոչման շատ հստակ միտումը՝ հանրությանը վերջնականապես զրկել որևէ կարծիք ունենալուց, հասցնել նրան մտավոր և կրթական սանդղակի հնարավորինս ամենացածր աստիճանին և արդեն դրանով իսկ զրկել մարդկային բանականությունից, հետևապես՝ նաև որևէ լծակ ունենալուց»,- ասաց նա: Թևավոր խոսք է դարձել, որ հեռուստաընկերությունները մատուցում են այն, ինչի պահանջարկն ունի հասարակությունը: «Դա թյուր կարծիք է, թույլ տվեք չհամաձայնել: Հասարակությանը կարելի է նաև ուղղորդել, հետո նրան տալ ազատ ընտրության հնարավորություն», - շեշտեց Հ.Պապյանը: Ժողովրդական արտիստուհին վստահ է, նման երևույթներից ձերբազատվելու համար առաջին հերթին պետք է սկսել հանրակրթական դպրոցներում երգ-երաժշտության դասերի վերականգնումը, ինչպես նաև՝ թանգարաններ, համերգներ և այլ մշակութային օջախներ մշտական այցելությունները: Մտահոգ ու շահագրգիռ պետք է լինի մշակութային ողջ հանրությունը: Նշենք, որ կոնկրետ այս հաղորդման համար Facebook-յան շատ օգտատերեր արդեն իսկ առաջարկում են ստորագրահավաք անցկացնել: Իսկ խնդրի ի՞նչ լուծում է պատկերացնում մտավորականությունը: «Նախ, այս հաղորդումը հարկավոր է անհապաղ զմռսել: Մեր երգարվեստի գործիչներին՝ Արթուր Գրիգորյանին, Նադեժդա Սարգսյանին, ինչպես նաև Աշոտ Ղազարյանին մի քանի կարևոր հարց ուղղել: Կարծում եմ՝ այսօրինակ երևույթներին անպայման պետք է արձագանքեն և կարծիք հայտնեն՝ Կոմպոզիտորների միությունը, Օպերային թատրոնը, Կոնսերվատորիան, Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կամերային երաժշտության տունը, ազգային նվագարանների տարբեր համույթներ, անհատ կատարողներ, և, առհասարակ, մեր մշակույթի ապագայով մտահոգ քաղաքացիները: Անհրաժեշտ է հրավիրել բաց քննարկումներ, հավաքներ, որտեղ կառաջարկվեն տարբերակներ և լուծումներ այսպիսի վտանգավոր և կործանարար երևույթների դեմ: Ցավում եմ, որ ինքս Հայաստանում չեմ, անկարող եմ անձնապես մասնակից լինել գործընթացին: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա դրանից զատ հարկավոր է նաև հանդիպել հեռուստատեսության ղեկավարների հետ և խոսել խնդիրների մասին», - ընդգծեց Հ.Պապյանը: Ի դեպ, երեկ, անդրադառնալով վերոնշյալ թեմային, «Ամենակարող երգիչ» նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ այս նախագիծը հենց նրա համար է, որ մարդկանց կարողանան ասել՝ բավական է, այդպիսի երգեր չի կարելի երգել: Մեջբերում ենք վաստակավոր արտիստուհու խոսքերը. «Նախկինում ռեստորաններում երգում էին լավագույն երգիչները՝ ներկայացնելով հայեցի երգեր: Այսօր ռեստորաններում և հեռուստատեսությամբ հնչում են թուրքա-արաբական ոճի մեջ հայերեն երգեր: Այդ հեռուստածրագրերը պատրաստողներն ասում են, թե պահանջարկն է այդպիսին: Պահանջարկը ստեղծում են հենց այն երգիչները, որոնք մատուցում են այդ երգերը: «Ամենակարող երգիչը» ստեղծվել է, որպեսզի քննադատվի ոչ հայեցի երգեցողությունն ու երաժշտությունը: Հենց առաջին ծրագրում ասվում է՝ այդպիսի երգեր չի կարելի երգել: Ես և Արթուր Գրիգորյանը կարողանում ենք դա ասել, անգամ, եթե նախագծի մասնակիցը մեր աշակերտն է»: Անդրադառնալով այս խոսքերին՝ Հասմիկ Պապյանը նկատեց. «Սա «մեղա գալու» փորձ է հարգելի Նադեժդա Սարգսյանի կողմից... Այդ հարցազրույցից ես զգացի, որ ինքը նույնիսկ չի գիտակցում իր ասածների հակասությունը: Եթե այսպես պետք է փրկեն, ուրեմն շատ շնորհակալ ենք: Ցավոք, այսպիսով մեծ հարցականի տակ է դրվում իր, ինչպես նաև Արթուր Գրիգորյանի ողջ ստեղծագործական գործունեությունը»: Միգուցե սա այն «տարածքն» է, որտեղ անելիք ունի նաև ՀՀ Հանրային Խորհուրդը, որը իր հիմնական նպատակ է հռչակել հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց: Հարցին՝  հաշվի առնելով այն իրականությունը, որ Հանրայինը պետական հեռուստաընկերություն է և ֆինանսավորվում է հարկատուների վճարած միջոցներից, հնարավո՞ր է հասնել նրան, որ Հ1-ի ղեկավարությունը այսուհետ նախագիծն իրականացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ, ՀՀ ժողովրդական արտիստուհին պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ես կասեմ ավելին՝ այստեղ պետք է իր վճռորոշ դերակատարումն ունենա մշակույթի հարցերով նախագահի խորհրդականը: Հանրայինն իր ղեկավարության սեփականությունը չպետք է լինի, այն պարտավոր է մնալ հասարակության հետ մշտական կապի և երկխոսության մեջ: Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ այս հեռուստաընկերությունը հեռարձակվում է ամբողջ աշխարհում և արդյոք մեր սփյուռքահայ հայրենակիցները ցանկություն ունեն (շատ հաճախ նաև իրենց օտարազգի բարեկամների կամ հարս ու փեսաների անմիջական ներկայությամբ) լսելու մեր երգարվեստի «կարկառուն դեմքերին»: Հավատացեք, նրանք արժեքային բոլորովին այլ համակարգի կրողներ են: Ասում են թուրքական երաժշտություն... թող բաց անեն ինտերնետը և տեսնեն, թե քանի՞ դասական երաժշտության փառատոններ կան Թուրքիայում, ի՞նչ գումարներ են ծախսվում այդ ուղղությամբ, քանի՞ երիտասարդ երգիչ-երգչուհիներ և երաժիշտներ են բուսնում եվրոպաներում...իրենց ապագայի տեսլականը և մերը... Անդրադառնալով Ձեր հարցի վերջին հատվածին՝ ասեմ. իհարկե, այսպիսի մշակութային «գլուխգործոց» ստեղծելուց առաջ կարելի էր խորհրդակցել, բայց, իհարկե, այս կարգի ինքնագնահատման առկայության դեպքում դրա մասին խոսելն անգամ ավելորդ է: Շատ կուզենայի իմանալ, թե ո՞վ է այդ «grandios» նախագծի հեղինակը»: Նյութի աղբյուրն՝ Aysor.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am