Հասկացող տիկինը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում էր ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախ նշեց, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, և բնական է, որպես սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարության ստեղծումը:Նա ներկայացրեց Հանրապետական կուսակցության առաջարկը, այն է՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նաախարարության: Շարմազանովը դա բացատրեց նրանով, որ բոլոր սփյուռքահայերի հայացքները պետք է ուղղված լինեն Հայաստանին, և որ դա ուղերձ կլինի աշխարհի հայությանը, որ հայրենադարձությունը Հայաստանի ռազմավարություններից մեկն է: Նա հավելեց, որ ոգեշնչվել են Իսրայելի հաջող օրինակով: Իսրայելը նույնպես մեծ սփյուռք ունեցող երկիր է: Ըստ նրա՝ հեծանիվ հորինելու կարիք չկա, քանի որ ՀՀ-ն կարող է օգտվել նրա ռազմավարությունից: Ի պատասխան ԱԺ փոխնախագահի՝ Արփինե Հովհաննիսյանը, թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնեն ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ: «Հասկանում եմ այն իմաստային բեռը, որ կրում է ձեր առաջարկությունը: Հասկանում եմ՝ ինչո՞ւ եք դա ասում, հասկանում եմ՝ ի՞նչ եք ուզում փոխանցել: Այն մեսիջը, որն ուզում եք փոխանցել, ինձ համար միանգամայն ընդունելի է, և ես այն ընդունում եմ ի գիտություն: Այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Շամշյան «Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին» Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am