«Անուշ Սեդրակյանն արյուն է ցանկանում». Գագիկ Մելիքյան. տեսանյութ
«Երբ մի նախարարին նկատողություն են անում վատ կատարած աշխատանքի համար, և դրանից կուսակցությունն է վրդովվում, դա սխալ է։ Գործադիրն ու կուսակցական ոլորտը տարբեր են: Ես նայել եմ նախարարների կենսագրությունները, դրանք բավականին խոստումնալից են, բայց քանի որ Հայաստանում ողջ իշխանությունը միակենտրոն է, ու այդ իշխանության ուժի բաշխումը, ֆունկցիաները տարբերակված չեն, ապա այս պարագայում ամենալավ կենսագրությամբ անհատը կարող է գործել միայն իրեն վերապահված շրջանակներում։ Այս իրավիճակից հետո կարող եմ միայն հավելել, որ պետք է լինեն պատասխանատուներ, ովքեր կպատժվեն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյան, ում հետ չհամաձայնեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը և նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ ոչ միայն Անուշ Սեդրակյանը, այլև ժողովրդի մեջ էլ, քաղաքական կուսակցություններում էլ կան բավականին քաղաքական գործիչներ, «որոնք արյուն են ցանկանում, պատիժներ են ցանկանում»: Լուսինե Միքաելյան
