«80-ականների զենքը «մեսիջ» էր Ռուսաստանին». Վարդան Բոստանջյան
«Բոլորիս հայտնի է,թե ով հրահրեց ապրիլյան պատերազմը,բայց բարձրաձայնել հարկավոր չէ:Հանրապետության նախագահը Գերմիանիայում հայտարարեց,որ 80-ականների զենքով ենք կռվում,որը «մեսիջ» էր մեր ռազմավարական ընկերոջը՝ Ռուսաստանին:Մատի փաթաթան էին սարքել և մտածում էին,որ թույլ ենք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով,որ կադրային փոփոխություններին պետք է դրական վերաբերվել,քանի որ վարչապետն ասպարեզ է բերել այնպիսի մարդկանց,ովքեր ներքաշված չեն ինչ-որ կասկածելի պատմությունների մեջ ու նորմալ կենսագրություն ունեն:Բացի կադրային փոփոխություներից՝ բանախոսի խոսքով պետք էաջակցել տնտեսվարողներին և դուրս գալ տնտեսական ճգնաժամից: «Այդ փողկապավորները, որ պարտավոր են կարգավորել այդ հարցերը, համապատասխան նախարարության աշխատակից են, ոչինչ չեն անում:Հենց նրանք պիտի մտածեն բազմաթիվ հարցերի լուծման ուղիների մասին»,-ընդգծեց տնտեսագետը: Լուսինե Միքաելյան
