Միակ խնդիրը,որ վարչապետը կարող է լուծել. տեսանյութ
«Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ փոփոխությունները որոշվեր ինքնուրույն՝ մեր ժողովրդի կողմից, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդպիսի միտում: Իհարկե, Ռուսաստանի դերը պետք է որ լուրջ լինի, որովհետեւ մենք ամեն կերպ պետական մակարդակով մեզ շաղկապել ենք Ռուսաստանի հետ՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ միակ խնդիրը, որ կարող է վարչապետը լուծել, դա ստվերը լուսավորելը կլինի՝ նորից գնալ վարկ վերցնել՝ բյուջեյի դեֆիցիցտը փակելու համար, սխալ կլինի: Բանախոսը հիշեցրեց, որ անցյալ տարի հայտարարել էր՝ ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդերն» արդեն վաղուց Հայասատան էր բերվել, սակայն ինչու ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չօգտագործեցին՝ ոչ մեկին հայտնի չէ: Լուսինե Միքաելյան
