«Թիթեռին ջունգլիում ոչինչ չեն հարցնում». Վարդան Բոստանջյան
«Մեր վարչապետը ժամանակակից անձնավորություն է: Հույս ունենանք, որ կկարողանանք հաղթահարել այն դժվարությունները, որ ծառացել են մեր երկրի առաջ: Վարչապետի կողմից կատարված նոր նշանակումները մարդկանց մեջ բացասական էմոցիաներ չառաջացրեց»,-այս մասին Հայելի ակումբում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ նոր կադրերը ներքաշված չեն ինչ-որ կասկածելի պատմությունների մեջ ու նորմալ կենսագրություն ունեն, որն էլ հույս է ներշնչում: Բանախոսի խոսքով՝ ցանկացած երկիր զարգանում է առարկայական ներդրումների հաշվին՝ օտարերկրյա և հայրենական: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆերմերային տնտեսությանը: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Ռուսաստանը տեխնիկապես հզոր է, թե ոչ, դա կարևոր չէ. «Մի պահ պատկերացնենք ջունգլիի տարբերակով ռեժիմ, որտեղ խոշոր սուբյեկտներ գոյություն ունեն և այստեղ հետաքրքիր է թիթեռն ինչ կասի»:
