Հ1-ը կարծում է` դա ավելի ակտուա՞լ է. Արամ Սաթյան
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը նույնպես կոչ է անում դադարեցնել Հանրային առաջին հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող նոր երաժշտական նախագիծը:Նա մասնավորապես գրել է. «Նախագծին ծանոթ չեմ, բայց ես կատեգորիկ դեմ եմ նման հաղորդման` կյանքի կոչմանը: Հ1-ը կարծում է` դա ավելի ակտուա՞լ է, քան այն, ինչ օրենքո՞վ պետք է անեն: Սխալ է նման նախագծի` կյանքի կոչումը, թող դասական կամ ժամանակակից երաժշտությանը նվիրված նման հաղորդում անեն` ի՞նչ է` չի նայվի՞»:
