Էկոնոմիկայի նախարարության նոր անվանումը
Այսօր հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ տեղ է գտել նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այդ օրինագծով առաջարկվում է վերանվանել 3 նախարարություններ, իսկ քաղաքաշինության նախարարությունը ընդհանրապես հանել նախարարությունների ցանկից։ Առաջարկվում էր էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Բայց, երբ ԱԺ նիստում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն էր ներկայացնում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, հայտնի դարձավ, որ նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։
