ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ վարչապետի բացահայտած գողության մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ՀՅԴ-ական նախարարների, մասնավորապես` Արծվիկ Մինասյանի` Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռացման մասին, ասաց, թե հուշագրում նշված չէ պաշտոնների անուններ, և իրենք նման պայմանավորվածություն չունեն: Բաղդասարյանի խոսքով` Արծվիկ Մինասյանը կնշանակվի այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմարություն լինի: Հարցին՝ կառավարությունում եղե՞լ է գողություն, թե վարչապետն ուղղակի մերկապարանոց հայտարարություն է արել, եւ եթե եղել է գողություն, արդյոք վարչապետի հայտարարությունը հաղորդում չէ հանցագործության մասին, իրավապահները չպե՞տք է զբաղվեն այդ հարցով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց չանձնավորել, և որ գողությունը եկել է մարդկության հետ, մարդկության հետ էլ կվերանա: «Ինչը որ հայտնաբերվել է, պատժի ենթարկվել են, և այս բազմաթիվ քրեական գործերը, որ հարուցվել են, նմանատիպ երևույթների հիման վրա են հարուցվել»,- ասաց նա:
