Սա անարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ.Նաիրա Զոհրաբյան
Մինչև կառավարության ձևավորումը և ծրագրի հաստատումը, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը` 22 օրինագծերով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, և նոր վարչապետը, իր նախորդների նման, շարունակում է խորհրդարանը դիտարկել որպես կամակատար,Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ԲՀԿ խմբակցության ղեվակար Նաիրա Զոհրաբյանը ևս միացավ Լևոն Զուրաբյանի դժգոհությանը և ավելացրեց, որ տխրահռչակ «Հարկային օրենսգիրքը» կարելի էր քննարկել այնպիսի պայմաններում, որ բոլոր պատգամավորները ներկա լինեին: «Սա անարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ, ձևեք ձեր կառավարությունն ում վրա, որ ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկել այն պահին, երբ պատգամավորը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավով են զբաղված»:
