Ինչ գողությունների մասին է խոսքը, հետևանքները մենք կտեսնենք.Վահրամ Բաղդասարյան
ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարց ուղղեցին , թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին։ Իսկ պե՞տք է, արդյոք, պատասխանատվության ենթարկվեն այդ գողություն կատարողները, Բաղդասարյանն ասաց․ «Ինչը որ հայտնաբերվել է, դրանք ենթարկվել են, և այս բազմաթիվ քրեական գործերը, որոնք հարուցվել են, նմանատիպ երևույթների հիման վրա են եղել:Նոր վարչապետը կուսումնասիրի՝ ինչ գողությունների մասին է խոսքը, և դրա հետևանքները մենք կտեսնենք։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ինչքան որ բացահայտումներ եղել են, դրանց բոլորին ընթացք են տրվել, և պատկան մարմինները զբաղվել են դրանցով, եթե կլինեն նման երևույթներ, որոնք կհայտնաբերի նաև նոր կառավարությունը, դրանց նույնպես ընթացք կտրվի»։
