Մեր մեջ չկան թաղային հարաբերություններ. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին: « ՀՅԴ-ՀՀԿ հուշագրում նշված չի, թե որ պաշտոնները կարող են զբաղեցնել ՀՅԴ-ականները. Կա պայմանավորվածություն քանակի մասին: Հուշագրում ասված է, որ երեք դաշնակցական մեր գործընկերներ պետք է լինեն կառավարության կազմում: Մենք դա պահպանում ենք ու կպահպանենք»,-հայտարարեց Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի՝ այլ նախարարի պաշտոնի անցնելու հնարավորթւանը, Բաղդասարյանը նշեց, որ կա նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, իսկ թե ով որտեղ կլինի, պետք է համբերել: «Վարչապետը կարող է առավել գնահատում է Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում և գտնում է, որ նա այլ ոլորտում ավելի օգտակար կլինի՛՛,-հայտարարեց նա: Վերջում Բաղդասարյանը ավելացրեց, եթե Մինասյանը չբավարարեր նախարարի պահանջներին, այլ արձագանքներ կլինեին: Հարցին՝ ՀՀԿ-ին չի՞ մտահոգում, որ Կարեն Կարապետյանը կառավարությունում թիմ է ձևավորում, որի անդամներն իր ընկերներն ու իր հետ լավ հարաբերություններ ունեցող անձինք են, Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր մեջ չկան թաղային, ընկերական հարաբերություններ, մեզ մոտ կան թիմային հարաբերություններ: Եվ բոլորը մեր թիմի անդամներն են: Հայաստանը փոքր երկիր է, և հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան հարաբերություններ»: Հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն չունի՞ պրոֆեիսոնալ կադրեր, որ Կարեն Կարապետյանն էլ է իր մարդկանց բերում կառավարություն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ հատկապես վերջին ժամանակահատվածում ՀՀԿ-ն կուսակցական պատկանելության վրա չի հենվել ու չի հենվելու:
