Ռաբիսն է թագավորում Ջաղինյանի եթերում

«Ռուսաստանյան հայտնի ալիքում տապալված «Ամենակարող Ռուբիկը» Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացնում է «Ամենակարող երգիչ» ռաբիսի մրցույթը: Եթե ORT-ում փակեցին նրա հաղորդումը՝ հայերին բացահայտորեն ծաղրելու համար, ապա սեփական հայրենիքում նա ազատորեն իրականացնում է նման «առաքելություն»: Նորմալ է: Սերժ Սարգսյանն ու նրա տիկինը բոլոր հարսանիքներին «Ջան ախպերս» երգն են պատվիրում եւ դրա տակ շախով պարում: Ուրեմն՝ Սպիտակցի Հայկոն էլ պետք է հայտնվի Հանրայինի եթերում՝ որպես «այդ ժանրի նվիրյալ» եւ դատի ռաբիս երգի մրցույթի կատարողներին: Հանրայինը պետբյուջեից խժռում է միլիարդներ, որպեսզի հանրությանը իրական արժեքներ քարոզի, մինչդեռ ռաբիսն է թագավորում Ջաղինյանի եթերում: Ո՞ւր հասանք, հարգելիներս... Այս առիթով իր զայրույթը չի թաքցրել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը. «Ոտքի՛ հայ ժողովուրդ! Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Ինչ վերաբերում է 6/8-ի մրցույթի ժյուրիի մնացած անդամներին, ապա ինքներդ դիտեք, թե ովքեր են Սպիտակցի Հայկոյի կողքին: Ողբալի է...Որքա՞ն կարող եք ընկնել...Լա՛վ, դուք ձեր արածից չեք ամաչո՞ւմ...Այս ու այնտեղ եթե հարկ է՝ գեղգեղում եք կոմիտասյան մարգարիտների մասին, իսկ եթերում Սպիտակցի Հայկոյի «խաղիկներն» եք գնահատում...Թո՛ւ... Ստիպված եմ նախապես կանխել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են քարկոծել Մշակույթի նախարարությանը: Այդ նախարարությունը հաստատ դասական արվեստն է քարոզում, տարածում եւ հանրահռչակում: Սակայն լծակներ չունի ազդելու եթերային քաղաքականության վրա: Այնպես, որ՝ մեղադրեք նախագահականին, որը նման եթերային բովանդակությունը խրախուսում է եւ արդեն ռեստորանն է բերել եթեր: Համարձակություն ունեք՝ քննադատեք Բ26-ի հեռուստակոյուղիները, ոչ թե... Ի դեպ, Բ26-ն այնպես է խրախուսում սույն կեղտաջուրը, որ Ջաղինյանին «Մովսես Խորենացի» մեդալ է շնորհել եւ նաեւ՝ պատվել ՀՀ Նախագահի մրցանակով: Ամոթանք տալն էլ իմաստ չունի, երբ Բ26-ի համար արաբա-թուրքական մելիզմը, արտաքնոցային տնքոցներն ու կաղկանձող կոկորդներն են համարվում «երգարվեստ» կամ «մշակույթ»:  
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
 

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am