Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք․ընդդիմությունը դժգոհ է
Մինչև կառավարության ձևավորումը և ծրագրի հաստատումը, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը` 22 օրինագծերով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, և նոր վարչապետը, իր նախորդների նման, շարունակում է խորհրդարանը դիտարկել որպես կամակատար,Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ԲՀԿ խմբակցության ղեվակար Նաիրա Զոհրաբյանը ևս միացավ Լևոն Զուրաբյանի դժգոհությանը: «Խորհդարանական բոլոր քաղաքական ուժերը ընդգրկված են ՏԻՄ ընտրություններում ու ակտիվ մասնակցում են քարոզարշավին և կարելի էր տխրահռչակ հարկային օրենսգիրքը քննարկել այնպիսի պայմաններում, որ պատգամավորները ներկա կլինեին։ Սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհդարանի հանդեպ։ Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք, բայց լուրջ նախագծեր մի քննարկեք այն պահին, երբ պատգամավորները ՏԻՄ ընտրությունների քարոզարշավով են զբաղված», - նշեց Ն.Զոհրաբյանը։
