Casus belli. Ադրբեջանը տալիս է պատերազմի առիթը

razm.info. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Ինչպես տեղեկացնում է կայքը,  ՀՀ ՊՆ-ն  հայտարարել էր, որ այսուհետ հայկական բանակը հրթիռահրետանային միջոցներով մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։ Հայկական կողմի այս արձագանքը վերջին 1,5–2 տարում իրավիճակը սրելու՝ ադրբեջանական կողմի նպատակային ու հետևողականորեն քաղաքականության տրամաբանական պատասխանն է։ Դեռ 2 տարի առաջ հրադադարի ռեժիմը հիմնականում խախտվում էր հրազենով, իսկ ամենալուրջ միջադեպերը հետախուզական-դիվերսիոն առանձին խմբերի ներթափանցման փորձերն էին։ Խիստ հազվադեպ կիրառվում էին նաև նռնականետեր ու փոքր տրամաչափի ականանետեր։ Սակայն վերջին 1.5–2 տարում Ադրբեջանը հետևողականորեն ավելացրեց և հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը և կիրառվող զինատեսակները։ Ընդ որում` ադրբեջանական հարձակումները չտարբերակող են (միջազգային իրավունքի լեզվով՝ indiscriminate attack), այսինքն` որևէ տարբերակում չի դրվում քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև։ Այսպես օրինակ. 2014 թ. նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները խոցեցին ուսումնական թռիչք կատարող հայկական Մի-24 ուղղաթիռը։ 2015 թվականի մարտից սկսած խոշոր, 120մմ տրամաչափի ականանետերից հրետակոծությունները դարձել են պարբերական։ Օգոստոսից սկսած 120մմ ականանետերով ու 107 մմ համազարկային կրակի ռեակտիվ կայաններով հրետակոծվում են նաև Տավուշի բնակավայրերը՝ սպանելով խաղաղ բնակիչների։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը հրետակոծել է Արցախի ՊԲ թիկունքային ստորաբաժանումներից մեկը, ինչի հետևանքով զոհվել էին 4 զինծառայող, իսկ 16-ը վիրավորվել էին։ Իսկ երեկ հայտնի դարձավ նաև, որ 1994 թվականի հրադադարից ի վեր առաջին անգամ կիրառվել է նաև ծանր փողային հրետանի՝ 122մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներ։ Որևէ կասկած չի կարող լինել, որ այս ամենը, և հատկապես խաղաղ բնակչության դեմ հարձակումները Հայաստանի համար փաստացի casus belli են (լատ. «պատերազմի առիթ»՝ միջազգային իրավունքում ընդունված եզր է), այնպես որ, ՀՀ ՊՆ հայտարարությունը, ինչպես նաև հայկական բանակի համապատասխան գործողությունները ոչ միայն համարժեք են, այլև անհրաժեշտ, պահանջված և օրինական։ Ըստ էության, թշնամուն խաղաղություն պարտադրելու միակ հնարավորությունն է։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am