Ռուբեն Ջաղինյանի վրեժը Հայաստանից

Հ1-ի նոր մտահղացումը` «Ամենակարող երգիչը», արդեն հասցրել է տագնապեցնել հեռուստադիտողին: Ըստ երևույթին, այդ ծրագիրը փորձելու է մարդկային դեմք հաղորդել ռաբիսին: Ռաբիսն ինքնին վտանգավոր բան չէ, եթե իր որջում է: Ինչպես, ասենք, ընդերքի լավան: Բայց հրաբուխի տեսքով այն կարգին սարսափելի է: Հ1-ը ուզում է լինել ռաբիսի Պանդորայի արկղը: Ինքն ուզում է ռաբիսը բաց թողնել հանրության վրա, քանի դեռ հանրությունը խելքի չի եկել, որ այն ամենևին էլ քարոզելու բան չէ: Այո, որպես ժանր, այն գոյության իրավունք ունի: Ի վերջո մարդիկ կան, որոնք լսում են ռաբիս, որը կշարունակի ապրել, մինչև հավաքական կլինի ընկալումը, որ ռաբիսի ձեռքը բռնած նույնիսկ հոգուդ մակերեսային խորքերը չես գնա: Այլ խոսքով, ռաբիսը քեզ տանջող ոչ մի հարցի պատասխանը չէ: Ինքը ներսիդ փակ դռները բացող արվեստ չէ: Ի՞նչ է, ի վերջո, ռաբիսը: Ինչո՞վ է տարբերվում այն լուրջ արվեստից: Ռաբիսը «գեղագիտական» քմահաճույք է: Այսինքն, առանձին վերցրած մեկի նախապատվությունը` մեկուսանալու աշխարհից կամ, ընդհակառակը, բացվելու առ աշխարհը: Ո՛չ էդ մեկուսանալը ներքին լանդշաֆթ ունի, ո՛չ էլ` առ աշխարհ բացվելը, որովհետև ռաբիսով դեպի աշխարհ մղվելն ամբողջ աշխարհը դարձնում է ռաբիս: Այսինքն, գույները ռաբիս են: Կրկնում եմ, թող ապրի, թող մարդիկ ուրախանան դրանով, բայց ինքը քարոզելու, ներկայանալու բան չէ: Ինքը միշտ առանձին վերցրած մեկի երաժշտություն է: Այսինքն, ռաբիսով չես գնա Վիեննա ու Մոցարտին «տապալելու» հայտ ներկայացնես: Կամ` Լիվերպուլ, որպեսզի փոշիացնես Բիթլզին: Կամ, դիցուք Մայր Աթոռ, որպեսզի չեղյալ համարես Կոմիտասին: Չկա երգարվեստի մի ճյուղ, որը նույնիսկ առանձին վերցրած մեկ նոտայով ընդհանուր բան կարող է ունենալ ռաբիսի հետ: Նույնիսկ «քանթրի» ոճը, որն ընդունված է համարել որպես ամերիկյան ռաբիս: Ռաբիսը Սուրիկ Խաչատրյանն է, չես բռնի ու սպանի էս մարդուն, բայց որպես հեռուստաընկերություն պահող պետության ներկայացուցիչ ամեն ինչ պիտի անեիր, որ էս մարդը իր տնից ոտքը հեռու չդներ երբեք կամ հասկանար, որ ինքը տանից դուրս գալու բան է, եթե մարդուն չի ընկալում որպես մսացու: Ռաբիսը Ռուբեն Ջաղինյանն է, որը գրեթե միշտ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, ամբողջ կյանքը կապել է «Շարմի» ու Ռուսաստանի հետ և ՀՀ-ին ուզում է պետք գալ ռաբիսի ամենակարող ներկայությամբ: Ի՞նչ անես: Այս դեպքում ռաբիսը ոչ թե անաղուհացությունն է հայրենի հողի կամ հայ մարդու հանդեպ, այլ հողը և մարդուն չմարսելը, ռաբիսը նրա դեպքում մարսողության բացակայությունն է: Էս մարդուն պետք է հեռու պահել եթերից կամ գոնե ասել, որ մտքից հանի «Ամենակարող երգիչը»: Եթե ուզում է ռաբիսին մարդկային դեմք հաղորդել, դա արդեն արել են Ձախ Հարութը, Արամ Ասատրյանը և Թաթան: Միևնույն է, նրանց ձեռքը բռնած չենք գնա Վիեննա կամ, ասենք, Վատիկան ու ասի` գիտե՞ս՝ էս մեր Թաթան ու Քիմ Քարդաշյանը նույն ազգից են: Նույնիսկ եթե երկուսն էլ մեզ պատիվ չեն բերում: Որովհետև Քիմը, տղերք, ամերիկյան իրականություն է մտնում մշակութային բոլոր սանդղակների սահմանումից հետո, որտեղ նույնիսկ, կներեք, պոռնիկն է ընկալվում, ամերիկացին գիտի, երբ արհամարհի Քիմին ու երբ նկատի ունենա: Ով էլ լինի Քիմը, նրա մարմինը ռաբիս չէ, իսկ ինքը հենց մարմնով է թեմա, ոչ թե իր բովանդակությամբ, թե ինչ է մտածում, ասենք, ռաբիսի մասին: Թաթայով շատ-շատ գրոհես Լոս Անջելեսը: Եթե չեմ սխալվում նրանք այնտեղ Արմենչիկ ունեն: Ռաբիսը սարսափելի բան է։ Այն, եթե լույս աշխարհ դուրս եկավ, ամեն ինչ կդարձնի ռաբիս: Առայժմ այն մղված է ավտոմեքենաների ու հարսանիքների աշխարհ, բայց եթե մտավ Հանրային հեռուստաընկերություն, կդառնա պետական ծրագիր: Մի օր էլ սրանք ռաբիսը գուցե մտցնեն դպրոցներ: Որովհետև, ըստ սրանց, իրենք իրենցից ամեն ինչ են ներկայացնում, մյուսներն էլ թող ռաբիսից ավելին չլինեն: Թող կառավարվեն ռաբիսով, թող ՀՀԿ-ական հիմարությունները լինեն քաղաքական մտքի արտահայտություն, իսկ Կոմիտասը` թյուրիմացություն: Մեր մարզիկներից ոչ մեկը գրագետ խոսք չունի, նույնիսկ ամենատաղանդավորները: Նույնիսկ շախմատիստները չեն փայլում լավագույն խոսքով: Բայց մենք նրանց ասելիքը չենք փնտրում, այլ նրանց` խաղը: Իրենք իրենց մշակել են էդ աշխարհում փայլելու համար, իրենք միտք ունեցող խոսքի հետևից չեն գնացել, Աստված իրենց հետ, մենք կհիանանք նրանց ֆուտբոլով, ըմբշամարտով, շախմատով կամ ծանրամարտով: Երբ իրենք դառնում են հայր կամ մայր, ավելի լավը չեն, քանի դեռ երեխաները հակառակը չեն ապացուցում: Որովհետև միշտ չէ, որ նրանք իրենց ծնողների արտահայտությունն են: Սերժ Սարգսյանը Հայաստանը մտցրել է ռաբիսի «բաղերը», որտեղ արդեն քանի տարի ինչ իշխանություն ուզում, ձևավորում է: Ոչ մեկի կարծիքը չի հարցնում: Ջաղինյան Ռուբիկն էլ մեր կարծիքը չի հարցնում: Ինչպե՞ս վարվել էդ մարդու հետ: Հավանաբար պետք է պարզել` իր տանը ռաբիս լսու՞մ են: Եթե` այո, ապա նրան ՀՀՀԽ նախագահ դարձնելը պետք է դիտարկել հակապետական և դավադիր արարք: Եթե` ոչ, ուրեմն էս մարդը մեզ լրիվ ձեռ է առնում: Երկու դեպքում էլ ինքը վտանգավոր է 25-ամյա անկախություն ունեցող ՀՀ-ի համար: Եվ էս «Ամենակարող երգիչը» գուցե իր վրեժն է անկախ Հայաստանի հանդեպ, որն առանց դիմադրողականության փորձում է հայ խոսքը և հայ երգը զերծ պահել խորհրդային քաղքենու կարոտներից: Մհեր Արշակյան CIVILNET

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am