Այլանդակություն Հանրային հեռուստատեսությամբ. Սպիտակցի Հայկոն Հանրայինի եթերում
Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը» արժանացավ շատերի քննադատությանը: Ռաբիս մշակույթը պետական մակարդակով հովանավորություն ունի: Հանրային Առաջին ալիքի եթերում, հավանաբար, կմրցեն ռաբիս երաժշտության ներկայացուցիչները: Այո՛, գրեթե բոլորս էլ հարսանիքներին լսում ենք սա, պարում, ուրախանում այս հնչյունների ներքո. ոչ մեկս չի ժխտում դա, բայց այս ամենը եթեր հանել, դրանով ճաշակ թելադրելն ուղղակի անթույլատրելի է: Նման նախագծերը 25 տարվա ընթացքում էլ են ցուցադրվել: Ժամանակին «Շարմ» ընկերությունը «Մեր բակը» ֆիլմերի միջոցով հրապարակայնացրեց, եթերներ և բեմ բարձրացրեց ժարգոնը: Առաջին անգամ Արամ Ասատրյանը ի հայտ եկավ «Մեր բակը» ֆիլմում, որը կես տարի հետո արժևորվել է որպես «անկախ հանրապետության դասական նմուշ»: 25 տարվա մեր մշակութային քաղաքականությունը, ռաբիսների արժևորումը և մնացած ապազգային երևույթներն արդի ոլորտում այնպիսին է եղել, որ նման ձևաչափի հաղորդման հայտնվելը բնական է: Ժյուրիի կազմում ընդգրկված է,ինչպես հաղորդման մեջ է ասվում՝ ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը, վերջինս իդեպ իր գործունեության ողջ ընթացքում առրևույթ պայքարել է այդ երևույթի դեմ: Նախագծը վարում է հումորիստ Աշոտ Ղազարյանը: Հիմա չգիտես լաս, թե ժպտաս:
