Հայաստանի Քաղաքագետների միության հաղորդագրությունը Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան բերման ենթարկելու և խուզարկելու մասին

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, <<Նոր Հայաստան>> հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանին զանգահարել են ոստիկանությունից և առաջարկել հանդիպել պարզելու համար 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ոստիկանություն ներկայացված ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ նրա հաղորդման ինչ-ինչ մանրամասներ: Զանգահարողը Հմայակ Հովհաննիսյանին, ով հանրաքվեի ընթացքում <<Ժառանգություն>> խորհրդարանական խմբակցության վկայականով Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքում հետևել է քվեարկությանը, հավաստիացրել է, որ Ստեփան Շահումյանի անվան դպրոցում ընտրողներին ահաբեկող հանցագործ բանդային վերջապես հայտնաբերել են և խնդրում են օգնել քննությունն ավարտին հասցնելու գործին:Հանդիպման ժամանակ ոստիկանները ցինիկաբար հայտարարել են, որ իրականում իրենց հանձնարարված է ձերբակալել և խուզարկության նպատակով ոստիկանություն տանել հենց Հմայակ Հովհաննիսյանին: Պարզաբանելով, որ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում և որ իրենք պետք է ենթարկեն նրան բերման ոստիկաններն ընտրակեղծարարներին ձերբակալելու մասին իրենց բլեֆը <<արդարացրել են>> նպատակահարմարությամբ՝ խաբել ենք և լավ ենք արել: Թե ինչո՞ւ են Կենտրոնի բնակիչ Հմայակ Հովհաննիսյանին տարել Էրեբունի համայնքի ոստիկանական բաժին, որը հարում է Սարի թաղին, պարզ դարձավ, երբ բաժանմունք նախօրոք բերված երկու ընթերավկաների ներկայությամբ նրան սկսեցին խուզարկել. Գոնե մեկ կտրող-ծակող իր հայտնաբերելու հույս ունեին, սակայն բացի բանալիներից ու կրակայրիչից ուրիշ բան չկար: Եվրամիության խորհրդանիշով Հմայակ Հովհաննիսյանի անձրևանոցի վերաբերյալ բաժանմունքի պետի տեղակալը, որի ներկայությամբ էին խուզարկում, աչքերի ահեղ արտահայտությամբ հարցրեց. <<Սա Ամերիկայի՞ց է>>: Ստանալով պատասխան, որ գնված է Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Հմայակ Հովհաննիսյանի աշխատած ժամանակշրջանում, փոքր-ինչ հանդարտվեց և հայտարարեց, որ պետք է նրան տեղափոխեն ոստիկանության Էրաբունու բաժանմունքից ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ և Հմայակ Հովհաննիսյանին առաջադրվեց 5 տարի շարունակվող դատական հետապնդումների արդյունքում թխված դատական վճիռների կատարումից խուսափելու մեղադրանք: Որպես խափանման միջոց ընտրվեց մշտական բնակության վայրից չբացակայելու պարտավորություն:Այս պատմության մեկնաբանությունը թողնում ենք լրատվամիջոցներին և իրավապաշտպաններին, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանին: Հիշեցնենք որ վերջինի նախորդը՝ Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարության ընթացքում Հմայակ Հովհաննիսյանին վերաբերվող երկու վճիռ է կայացրել: Այդ վճիռներից մեկը ՀՀ կառավարության, իսկ մյուսը՝ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Հմայակ Հովհաննիսյանի օրինական իրավունքների խախտման մասին են՝ որոշումներ, որոնք վերանշյալ պետական մարմինների կողմից չարանենգորեն անտեսվել են:

Ավելացնենք, որ Հմայակ Հովհաննիսյանի դեմ այս հերթական գործի ընթացքը վերահսկող դատախազ է նշանակվել Արտաշես Գեղամյանի որդին, ինչը կատարվածին հաղորդում է քաղաքական հետապնդման լրացուցիչ երանգ և լույս է սփռում ոստիկանության ապօրինի ու լկտի գործողությունների դրդապատճառների վրա:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am