ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջին բանավեճերի նախօրեին ժողովրդականությամբ 2 տոկոսով առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում ABC հեռուստաընկերության ու Washington Post թերթի համատեղ հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 46 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի, իսկ 44 տոկոսը՝ Թրամփի օգտին:
Մասնակիցներին առաջարկել են նաեւ պատասխանել հետեւյալ հարցին. «Անկախ նրանից, թե ինչպես եք մտադիր քվեարկել, ձեր կարծիքով ո՞վ կհաղթի բանավեճերում»: 47 տոկոսի կարծիքով կհաղթի Քլինթոնը, 33 տոկոսի կարծիքով՝ Թրամփը: Ընդ որում 16 տոկոսը այս մասին ձեւավորված կարծիք չունի, 2 տոկոսը կարծում է, որ ոչ ոք չի հաղթի, 2 տոկոսն էլ՝ որ «ոչ ոքի» կլինի:
Սեպտեմբերի 19-22-ը անցկացված հարցմանը մասնակցել է 843 գրանցված ընտրող: Միջին սխալմունքը մոտ 4 տոկոս է կազմում:
Սեպտեմբերի 16-22-ը «Ռոյթեր» գործակալության ու Ipsos ընկերության անցկացրած հարցումը ցույց էր տվել, որ պոտենցիալ ընտրողների 41 տոկոսը կաջակցեր Քլինթոնին, իսկ 37 տոկոսը Թրամփին:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը