Ով է ուզում տիրանալ ընդդիմության ձայներին

 Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմադիր դաշտը զավթելու գրոհը եւ ոջիլի հայտնի պատմության սկզբունքով ընդդիմադիրների հետ ցանկացած հարաբերության ժամանակ դնում է իրական ընդդիմություն լինել-չլինելու հարցը: Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ընտրությունների պատճառով նորից իրար միս են ուտում Փաշինյանի ու Մարուքյանի կուսակիցները, առավելապես՝ լիդերները: Ամեն ինչ նորից սկսվեց երեկ Էդմոն Մարուքյանի կոչից, որը նա արել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին. Մարուքյանն առաջարկում էր միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել «առավել աներկբա և վերջնական»: Սա շատ հարմար առիթ էր, որպեսզի Փաշինյանը կրկին թմբկահարեր մեկ ընդդիմության գոյությունը Հայաստանում, որպիսին իրենց կարծիքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ու վիճարկեր այլոց ընդդիմադիր կարգավիճակը, այն իր չափորոշիչներով փորձաքննության ենթարկեր: Մարուքյանի կոչին Փաշինյանն արձագանքեց հետեւյալ կերպ, որ Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտարարի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս հայտարարի, որ.
1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ»։
Սա, իհարկե, անլուրջ քայլ է իրեն լուրջ գործիչ համարող Նիկոլ Փաշինյանի կողմից մի պարզ պատճառով, որ չի կարելի կոնկրետ խնդրի դեպքում սար ու ձոր ընկնել, առավել եւս , երբ եփած հավին էլ է հայտնի, որ Վանաձորում ամենամեծը Էդմոն Մարուքյանի եղբոր շանսերն են: Ենթադրվում էր, որ այսքանից հետո Էդմոն Մարուքյանը չէր շարունակի թեման՝ հասկանալով, թե ուր է տանում Փաշինյանի դիրքորոշումը, սակայն Մարուքյանը ոչ միայն արձագանքեց, այլ ամեն ինչ խառնեց իրար, ասաց, թե պատրաստ է ստորագրել Փաշինյանի ներկայացրած իմպիչմենթի նախագծի տակ եւ այլն, այս ամենը ազարտի գցեց ՔՊ թիմին,նրանք սոցցանցերում սկսեցին ծաղրել Մարուքյանին, որ իբր մասնագիտությամբ իրավաբան մարդը նախ պարզ առաջարկներ չի կարողանում ընկալել, երկրորդ՝ տեղյակ չէ, որ տվյալ նախագիծը շրջանառության մեջ է եղել այն պահին, երբ ներկայացվել է, իսկ հիմա նման նախագիծ չկա, որ Մարուքյանն էլ միանա ստորագրությանը: Փաստն է, որ ընդդիմադիր դաշտում զբաղված են միմյանց մրոտելով, մեկը մյուսի հաշվին ավելի ընդդիմադիր երեւալով։ Նիկոլ Փաշինյանն ու «ՔՊ»-ն Էդմոն Մարուքյանին մեղադրում են իշխանական նախագծերին կողմ քվեարկելու մեջ, Մարուքյանի կողմնակիցներն էլ մեղադրում են ընդդիմադիր դաշտը պառակտելու, ընդդիմության դեմ աշխատելու հարցում։ Ընդդիմության ողբերգությունն այնքան է սրվել, որ ոմանք պատրաստ են հումանիտար օգնություն ցուցաբերել: Թեւան Պողոսյանն է հրավիրել երկուսին իր տուն իր քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին, իրականում նա իր ստատուսով բացահայտել է ընդդիմադիրների հետապնդած նպատակը.<< Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:»,-գրել է Թևան Պողոսյանը: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է սեւեռված ընդդիմադիրների վրա, մեկ ԲՀԿ-ին է կպնում, մեկ Արմեն Մարտիրոսյանին, անգամ ՕԵԿ-ին, նշանակում է, որ Փաշինյանի հաշվարկներում է տիրանալ ընդդիմության ձայներին:
Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am