«Հ1-ն « Իդիոտություն» է անում. Արամ Ասատրյանը ողջ լիներ, ժյուրիի կազմում կլիներ».Ռ.Հախվերդյան
Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքի եթերով, մեկնարկել է՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»:Նախագծի ժյուրիի կազմում են ընդգրկված՝ Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը և ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն: Թեմայի շուրջ զրուցեցինք երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ: Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ հաղորդաշարն «իդիոտություն» է, որը փչացնում է մեր եթերը: «Այդ ինչ երգելու ձև է: Եթե Արամ Ասատրյանը ողջ լիներ, նրան էլ ժյուրիի անդամ կնշանակեին:Այնտեղ նստած ժյուրիի անդամներն իրենցից ոչինչ չեն նշանակում»,-ընդգծեց պարոն Հախվերդյանը՝ հավելելով, որ մեր մշակութային դաստիարակությունը՝ շնորհիվ մեր նախարարների, հասել է «պլենտուսային» մակարդակի: «Սպիտակցի Հայկոյին չեմ լսել, ինձ համար ոնց որ ռոք խումբ լինի: Կբացատրեք՝ եթե սպիտակցի չլիներ, այլ սևանցի լիներ, տարբերությունը, ո՞րը կլիներ:Կարո՞ղ է նա ավելի թրաշված է և ավելի լավ է հագնվում»,-հեգնեց Ռուբեն Հախվերդյանը: Լուսինե Միքաելյան
