Շատ մարդիկ հայրենասեր են աշխատում.Դավիթ Գասպարյան
«Հայրենասերի տեսակ կա, չ՞է որ երեխային փախցնում են արտասահման, ինքն էլ այստեղ սպասում է մինչև պաշտոնից հանեն՝ ինքն էլ փախչի:Սակայն, նա այդ ընթացքում հայրենասիրական ճառեր է ասում: Շատ կան այդպիսիններ, ովքեր հայրենասեր են աշխատում»,-այսօր Հայելի ակումբում Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի և առկա խնդիրների մասին խոսեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Բանաստեղծը նշեց, որ նրանք շատ հաճախ հանդիպում են զինվորների հետ՝ նրանց մարտական ոգին բարձր պահելու նպատակով: «Մենք տարին չորս անգամ հանդիպում ենք զիվորների հետ և խոսում ենք մի շարք հարցերի մասին:Դրանով բարձրացնում ենք նրանց հայրենասիրական ոգի: Հարկավոր է լինել զգույշ և երկկողմանի համաձայնություն է պետք ձեռք բերել՝ կրակոցները դադարացնելու վերաբերյալ: Այս աշխարհաքաղաքական վիճակը, անընդհատական պատերազմներում մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ կարող է շատ արագ փոփոխություներ լինեն:Պետք է ամեն ինչ անենք մեր բանակը հզորացնելու, ամրացնելու և բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր պահելու նպատակով»,-հիշեցրեց բանաստեղծը: Հարցին, թե ինչ հիշողություններ ունի բանաստեղծը,Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Այդ այն ժամանակը չէր, որ փախցնելու մասին խոսեին:Դա գնալու ժամանակն էր:Այս զգացողությունն եմ հիշում»,-պատասխանեց բանաստեղծը: Լուսինե Միքաելյան
