Հայրենիքից թանկ բան չկա. Խելքներդ գլուխներդ հավաքեք. Ռազմիկ Դավոյան
«Մեր բանակը և ժողովուրդը միասնական լինելու անհրաժեշտությունն ունեն, որի շուրջ կատարվող քայլերը ինձ գոհացնում են: Ծնողը իր երեխային ոչ թե ուղարկում է անհայտ մի վայր, այլ նա կարողանում է իր երեխային տեսնել և շփվել:Այսինքն, օտարություն չեն ուղարկում,այլ շփումը պահպանվում է»,-այս կերպ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն այսօր Հայելի ակումբում արտահայտվեց Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով և դրական համարեց կատարվելիք քայլերը: «Ամեն ինչ իդեալական վիճակում չէ, և ես ցանկանում եմ դրա կատարելագործումը շարունակվի: Տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության խնդիր:Նրանք այնքան պետք է պատրաստված լինեն,որ հակառակորդ դիպուկահարից չզոհվեն»,-հայտնեց բանաստեղծը: Հարցին, թե բանաստեղծն ի՞նչ կմաղթի մեծահարուստների երեխաների, ովքեր խուսափում են ծառայությունից, բանախոսը պատասխանեց. «Կմաղթեի` խելքները գլուխները հավաքեն:Կմաղթեի`հասկանային,որ հայրենիքից թանկ բան չկա:Նրանց հայրերը, եթե բարձրաստիճան պաշտոնյաներ են, չեմ կարծում, որ մայրերն էլ պաշտոն ունեն:Կմաղթեի, որ մայրերը ավելի լուրջ աշխատանք տանեն իրենց զավակների հետ»,-հայտնեց Ռազմիկ Դավոյանը : Լուսինե Միքաելյան
