Վարչապետի առաջին օլիգարխ հյուրը.Սամվել Ալեքսանյանը՝կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ ժամը 14.00-ին քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:Նորանշանակ վարչապետի մոտ են հրավիրվել տնտեսական բլոկի բոլոր նախարարները «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու: Քննարկմանը hayeli.am-ի տեղեկություններով ներկա են եղել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը,Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ,նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Քննարկումը, մեր ունեցած տեղեկություններով բավականին թեժ և ուշագրավ է եղել: Հատկանշական է հատկապես այն,որ ներկա չի եղել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Պետական բյուջեի նախագծի նախնական պարբերակի քննարկումից հետո, կառավարությունում ժամը 18.00-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գործարար Սամվել Ալեքսանյանին:Հավանաբար հանդիպման ընթացքում քննարկվել են ներմուծման և արտահանման մենաշնորհային հարցեր: Ներկաներն ասում են,որ թե կառավարության նիստերի և թե նման հանդիպումների ժամանակ վարչապետն իրեն պահում է բավականին <<սվոյսկի>>`անմիջական և ազատ:
