Մոնթեին ասացի`ինչ պիտի անես, պիտի գնաս Ղարաբաղ. Ռազմիկ Դավոյան
«Մոնթե Մելքոնյանի հետ, իր սիրած աղջկա՝ հետագայում կնոջ՝ Սեդայի միջոցով նամակագրական կապ էինք պահում, և երբ տեղափոխվեց՝ Սեդան բերեց Մոնթեի նամակը, որում գրված էր, եթե Ռազմիկը հրավիրի Հայաստանը՝ ես կգամ: Ես այդ հրավերը արեցի և Մոնթեն եկավ: Եկավ Սեդայի հետ միասին: Մոնթեն ասաց.«Ինչ պետք է ես անեմ հիմա»,- ասեցի որ պարզ երևումա ինչ պետքա անես՝ պետք է գնաս Ղարաբաղ:Մոնթեն վեր կացավ և գնաց Ղարաբաղ:Նա մեկ շաբաթ հետո, երբ վերադարձավ՝ ասաց`մեր զինվորների մեջ հայրենասիրական ուժը մեծ է, բայց պատրաստված չեն»,-Հայելի ակումբում իր հիշողություններով կիսվեց Ռազմիկ Դավոյանը: Բանաստեղծը մեր բանակը համարում է մարտունակ և տարածաշրջանում ամենազորավորը: «Ամբողջ տարածաշրջանում մեր բանակը ամենազորավոր հեղինակությունն ունի և զորավոր ձևով ներկայանում է աշխարհին»,-ընգծեց Դավոյանը: «Մեր բանակը և ժողովուրդը միասնական լինելու անհրաժեշտություն ունեն, որի շուրջ կատարվող քայլերը ինձ գոհացնում են: Ծնողը իր երեխային ոչ թե ուղարկում է անհայտ մի վայր, այլ նա կարողանում է իր երեխային տեսնել և շփվել: Այսինքն, օտարություն չեն ուղարկում, այլ շփումը պահպանվում է»,-նշեց բանաստեղծը`հիշեցնելովայն փոփոխությունները, որոնք կատարվել են տարիների ընթացքում, սակայն այժմ, ըստ նրա, մեր զինվորների մեջ պակասում է անհատական պատրաստվածությունը: «Ամեն ինչ իդեալական վիճակում չէ, և ես ցանկանում եմ դրա կատարելագործումը շարունակվի: Տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության խնդիր: Նրանք այնքան պետք է պատրաստված լինեն, որ հակառակորդ դիպուկահարից չզոհվեն»,- իր կարծիքը հայտնեց բանաստեղծը` խոսելով նաև մարտական գործողությունների ժամանակ զինվորների զոհվելու դեպքերի մասին. «Թույլ սպայական աշխատանքի պատճառով է, որ զինվորները մեկը մյուսի դիմաց են դուրս գալիս:Սրանք բոլորը վերացնելու անհրաժեշտությունն ունեն: Եթե ընտանիքի դաստիարակությունը ճանապարհից դուրս է եկել,ապա երիտասարդը, բանակ գնալով, այսպիսի խնդիրների առջև է կանգնում»,-նշեց նա` հավելելով, մինչ երիտասարդի բանակ գնալը, նա պետք է արդեն պատրաստված լինի: Լուսինե Միքաելյան
