Հայաստանյան վերնախավի անցած երեք փուլերն ու նոր փուլի սկիզբը

Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված. «Ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին։ Իհարկե, լինում են նաև շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ. 1/ «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես) , 2/ «Ֆիդայիներ՝ ամբարտավանության բարձր և կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես) ՝ Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են, 3/ «ոչ Ֆիդայիներ՝ նույն դրսևորումներով»։ Նրանց ժամանակն էլ է անցել, և կառավարության  փոփոխությունը  հենց  դա  է  ազդարարում։ Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ՝ երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ և հանցագործներ։ Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն։ Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է։ Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» և «տեխնոկրատների» ժամանակը։ Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել։ Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու Ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին։ Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները  կյանքին  և  աշխատանքին։ Ինչո՞ւ է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում։ Շատ պարզ, որովհետև հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է։ Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու և հաշվարկելու ժամանակը՝ այդպիսին է պահանջարկը։ Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am