Սուրիկ Խաչատրյանի եղբայրը և եղբորորդիները դատապարտվել են
«Սդղի գյոլ» կոչված հատվածում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի գործով դատավարությունն ավարտվել է, և բոլոր ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման: «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտեց ազատազրկման: Յուրի Մանուչարյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա ազատազրկման, Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը և Շահում Դավթյանը, դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը և Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա ազատազրկման»,-ասաց Էյներ, Աղալար և Մայիս Խաչատրյանների փաստաբան Արմեն Մելքոնյանը: Արդյոք դատարանի վճիռը բողոքարկվելո՞ւ է, Արմեն Մելքոնյանն ասաց, որ դեռևս որոշում չեն կայացրել, սակայն բողոք անպայման կներկայացնեն:
