«Տաշիր»-ը՝ Ռուսաստանի ամենախոշոր առևտրի կենտրոնների ցուցակի առաջատարներից է
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում:
Ուսումնասիրությունների տվյալներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր»-ին, «ՌԻՕ»-ն, «Երևան Պլազա»-ն, «Ռայկին Պլազա»-ն և «Կալուգա XXI դարն» են: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ներառում է 25 օբյեկտներ և առկա է 15 քաղաքներում: Ցուցանիշների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցնում է 793 հազար քառ. մ տարածք: Ցուցակը գլխավորել է «Ikea Centres Russia»-ն, որի ենթակայության տակ են գտնվում «Մեգա» բոլոր առևտրի կենտրոնները:
Ներկայումս գործարարի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար:

