Հայկական «Իսկանդերների» երկակի նշանակությունը

«ՉԻ»-ն գրում է.Սեպտեմբերի 21-ի զինվորական շքերթի էյֆորիան կարծես թե անցավ, ու արդեն կարելի է առանց էմոցիաների փորձել հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Շքերթն, ընդհանուր առմամբ, բա­վականին տպավորիչ էր, իսկ հիմնական եզրահանգումնե­րը սրանք էին՝ «Ռուսաստա­նը վերականգնեց իր նկատ­մամբ վստահությունը հայ հասարակության շրջա­նում», «սա Ադրբեջանին կս­տիպի երկար ժամանակ մո­ռանալ ղարաբաղյան խնդի­րը ռազմական ճանապար­հով լուծելու մասին» և այլն։ Պատճառը, հասկանալի է, «Իսկանդեր» հրթիռներն էին, որոնցից անգամ ՆԱՏՕն է սարսափում, և որոնք Ռուսաստանը Հայաստանից բացի՝ որևէ այլ երկրի չի վաճառել (առայժմ)։ Թե ինչու է Ռուսաստանը Հայաստանի համար բացառություն արել ու «Իսկանդեր» վաճառել՝ էական չէ։ Հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի բացասական նստվածքը մոռացնելու համար, հնարավոր է՝ սա ընդամենը «կոմերցիոն քաղաքականություն» է (չէ՞ որ եթե Ադրբեջանը համարի, որ ռազմական բալանսը խախտված է, կշտապի ևս մի քանի միլիարդ դոլարի զենք գնել Ռուսաստանից, հետո մենք ինչ-որ տեղից գումարներ կգտնենք ու կթարմացնենք մեր զինանո­ցը, և այսպես շարունակ)։ Բայց սա, կրկնում ենք, էա­կան չէ։ Փաստն այն է, որ «Իսկանդերներն» անցան Երևանի կենտրոնական հրապարակով և, ըստ պաշտոնական հավաստիա­ցումների, պատկանում են ՀՀ զինված ուժերին։ Այնպես որ՝ այդ համակարգերի պատկանելության հարցը փակված համարենք և ներ­կայացնենք երկու նկատա­ռում։

  1. Շատ լավ է, որ Հայաս­տանը «Իսկանդեր» համակարգեր ունի, բայց դա կաս­կածներ է առաջացնում՝ արդյո՞ք այդ գործարքը ՀՀ զինված ուժերի ինքնուրույ­նության հաշվին չի եղել։ Հազիվ թե Ռուսաստանը Հայաստանին նման հզոր զենք վաճառեր՝ առանց նա­խօրոք պայմանավորվելու, որ դրանք կարող են օգտա­գործվել միայն Ռուսաստա­նի թույլտվությամբ՝ թիրախները նախապես իրենց հետ համաձայնեցնելուց հե­տո։
  2. Ցանկացած զինվորա­կան շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրություն դարձրեք՝ Հա­յաստանի և Ադրբեջանի «ու­ժի ցուցադրումները» սկզ­բունքորեն տարբերվում են իրարից։ Ադրբեջանը շքերթ­ների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատե­րազմ մղի Ղարաբաղում։ Իսկ մենք, հակառակը, ցույց ենք տալիս այն զինատեսակները, որոնք Ղարաբաղի սահմաններում «լոկալ պա­տերազմի» դեպքում հաս­տատ չեն կիրառվելու։ Հաս­կանալի է, չէ՞, որ եթե, ասենք, ադրբեջանցիները որոշեն ևս մի լայնամասշտաբ գրոհ ձեռնարկել, ասենք, Մարտակերտի ուղղությամբ, մենք «Իսկանդերներ» չենք կիրառելու։ Նույ­նիսկ «Սմերչ» չենք կիրառե­լու, որովհետև դա մերձամարտի համար չէ. դրանով կարող ենք, օրինակ, գետնին հավասարեցնել Գյանջան, բայց կոնկրետ մարտական գործողություններում դրանք հազիվ թե էական դեր խա­ղան։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am