Զգուշավոր են/տեսանյութ/

Երեքշաբթի օրը կատարված սպանություններին անդրադառնալիս, նախագահի թեկնածուները չեն ցանկանում կորցնել աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի ընտրողների ձայները ոստիկանության կողմն անցնելով, սակայն միևնույն ժամանակ փորձում են չվիրավորել մյուսներին ոստիկանությանը քննադատելով: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Փենսիլվանիա նահանգում իր ելույթի ժամանակ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում կատարվող հանցագործություններն ու բռնության դեպքերը: «Մեր երկիրը աշխարհի վրա բացասական տպավորություն է թողնում այն դեպքում, երբ մենք պետք է լինենք աշխարհի առաջնորդը: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել, երբ չենք կարողանում ղեկավարել մեր իսկ քաղաքները»: Իսկ նրա դեմոկրատ հակառակորդը անդրադարձել է Օրլանդոյի իրադարձություններին, ասելով թե երկու սևամորթ քաղաքացիների սպանությունը անհավատալի է: Սակայն նա նաև գովաբանել է իրավապահներին՝ անցած շաբաթ Նյու Յորքում և Նյու Ջըրզիում ահաբեկչական հարձակումների շուրջ արդյունավետ աշխատանքի համար: Թեև Քլինթոնը հինգշաբթի օրը ելույթ չի ունեցել, նրա առաջադրած փոխնախագահի թեկնածու Թիմ Քեինը ելույթ է ունեցել Նեվադա նահանգում: «Անհրաժեշտ է ավելի լավ կամուրջներ ստեղծել իրավապահ մարմինների և համայնքների միջև: Հիլարին և ես այդ հասկանալով, ցանկանում ենք ներդրումներ կատարել այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար»: Հինգշաբթի օրը Սպիտակ տունը քննադատել է Հյուսիսային Կարոլինայի սպանություններին հաջորդած բռնի բողոքի ցույցերը: Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էրնեսթը ասել է,- «Նախագահը միանշանակ քննադատում է այս ցույցերի համատեքստում բռնությունների կիրառումը: Նա հավատացած է, որ այս ցույցերը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, երբ դրանք խաղաղ են»: Հիշեցնենք, որ հուլիսին Բարաք Օբաման հանդիպել էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների և սևամորթ համայնքի ակտիվիստների հետ, փորձելով նրանց միջև երկխոսություն սկսել համայնքների կանոնների և իրավապահ համակարգի փոփոխությունների շուրջ:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am