Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում Բաշինջաղյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք 20 շենքի բնակիչ, 51-ամյա Արայիկ Նահապետյանն է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մինչ բժիշկները հիվանդանոցում ձեռնարկում էին անհրաժեշստ բժշկական գործողություններ՝ Ա. Նահապետյանի կյանքը փրկելու ուղղությամբ, Մաշտոցի ոստիկանությունն ու Դ. Մարտիրոսյանի գլխավորած քննչական խումբը պարզել են, որ Ա. Նահապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ժողովրդին հայտնի Անաստասավան թաղամասից: Իրավապահները պարզել են նաև, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Ա. Նահապետյանը իր եղբոր՝ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Նահապետյանի հետ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում նստում են Այգեձոր տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես տաքսի և պատվիրում ուղղություն դեպի Անաստասավան: Վարորդին՝ Սարի թաղում ժամանակավոր հիմունքներով բնակվող, 34-ամյա Խաչատուր Գևորգյանին հայտնելով, որ նա պետք է ընդամենը 1000 դրամով իրենց տանի Անաստասավան, որտեղից պետք է վերցնեն «տուլիկ» և այն տանեն Սովետաշենի բանտ՝ Արայի տղային, ով, ըստ պատվիրատուների հայտնածի՝ «կյանքով ու ճշտով ապրող տղա է»: Տաքսու վարորդը սակայն ընդիմանում է նրան, ասելով՝ «Սա սերվիզ է, իսկ ինքը չի կարող 1000 դրամով պատվեր կատարել: Դրա համար կա ցուցիչ և ինչքան բռնի՝ թող էդքանն էլ վճարեն»: Դա դուր չի գալիս եղբայրներին և նրանցից մեկը դանակով հարձակվում է վարորդի վրա, հայհոյանքներ տալիս և թքում երեսին: Վարորդը վիճաբանությունից խուսափելու նպատակով մեքենան քշում է, սակայն Արայիկը, կախվում է մեքենայից ու ընթացքում վայր է ընկնում ՝ վնասելով գլուխը: Դա՝ ըստ տաքսու վարորդի պատմածի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, իսկ նրա եղբայր Արամը, ով նույնպես դատապարտված է եղել նախկինում 5 անգամ, թաղամասում հայտնի է «ՄԾ» մականվամբ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am