Ռմբակոծություն Հալեպում. փլատակների տակ երեխաներ են մնացել
Ուրբաթ ավելի քան 60 ավիահարված է հասցվել Սիրիայի` ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում: Ուրբաթ ավելի քան 60 ավիահարված է հասցվել Սիրիայի` ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին: Ակտիվիստների տվյալներով` ավելի քան 50 մարդ, այդ թվում` երեխաներ, մնացել են փլատակների տակ Հալեպի տարբեր թաղամասերում: «Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները անկարող են դուրս բերել մարդկանց փլատակների տակից, որտեղ նրանք հայտնվել են Հալեպում ավիահարվածների պատճառած ավերածությունների հետևանքով», - ասել է ակտիվիստների կենտրոնի ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ առնվազն 81 մարդ է զոհվել Հալեպում և ծայրամասերում ուրբաթ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:
