Սաուդյան Արաբիան եւ Իրանը որեւէ համաձայնության չեն եկել Վիեննայում նավթի շուկայի շուրջ երկօրյա բանակցությունների ընթացքում, որը նրանք որոշել էին անցկացնել Ալժիրում ՕՊԵԿ երկրների հանդիպման նախաշեմին: Այս մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներին: Աղբյուրների տեղեկություններով՝ Էր Ռիյադը Թեհրանին հայտնել է, որ պատրաստ է կրճատել նավթի արդյունահանման մակարդակը: Սակայն այդ դեպքում Իրանը պետք է իր արդյունահանման ծավալը սառեցնի ընթացիկ մակարդակի վրա՝ օրական 3,6 մլն բարել: Նշվում է, որ Վիեննայում հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ այլ առաջարկներ, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկելՀաջորդ շաբաթ Ալժիրում տեղի կունենա միջազգային էներգետիկ ֆորում, որի շրջանակներում ՕՊԵԿ-ը պլանավորում է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել: Ինչպես ակնկալվում է, հանդիպմանը ՕՊԵԿ երկրների եւ նավթ արդյունահանող մյուս երկրների միջեւ կվերականգնվեն բանակցությունները նավթի արդյունահանման մակարդակի սառեցման շուրջ:Գործակալության տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի ՕՊԵԿ պատվիրակություններ ուրբաթ օրն արդեն ավարտել են բանակցությունները:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը