Երվանդ Զախարյանի զավակներն ու փեսան՝ չեխական անշարժ գույքի ոլորտում. Հետք

«Հետքի» հերթական հոդվածը, որը պատմում է Չեխիայում բիզնես գործունեություն ծավալած հայ պաշտոնյայի կամ նրա ընտանիքի մասին, այս անգամ վերաբերում է Երվանդ Զախարյանին եւ նրա զավակներին:

Ընտանեկան բիզնես

Ե. Զախարյանը պետական պաշտոնյա էր դեռ խորհրդային տարիներից: Նա եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի (2001 թ.), պետեկամուտների (2001-2002 թթ.), էներգետիկայի եւ բնական պաշարների (2014-2016 թթ.) նախարար, Երեւանի քաղաքապետ (2003-2009 թթ.), զբաղեցրել է այլ բարձր պաշտոններ: 2008-ի դեկտեմբերին Երվանդ Զախարյանի զավակները՝ Արտակը, Գայանեն եւ Լիլիթը, հավասար բաժնեմասերով Պրահայում հիմնել են «ARGALIE» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ: 2012-ի ապրիլին ՍՊԸ-ն անվանափոխվել է եւ դարձել «AREVS»: Ընկերության տնօրենը սկզբնական փուլում է եղել է Էրիկ Սահակյանը՝ Լիլիթի ամուսինը: 2009-ից տնօրեններ են դարձել նաեւ Լիլիթն ու Արտակը, իսկ 2012-ին նրանց է միացել Գայանեն: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 201.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ): Զախարյաններն իրենց բիզնեսը գրանցելիս իբրեւ լիազոր անձ ներգրավել են Չեխիայի քաղաքացի Արտուշ Աղասարյանին: Ընդ որում՝ մինչեւ 2012 թ. «ARGALIE»-ն գրանցված էր Պրահայի Ստարոկոշիրժկա փողոցի այն շենքում (Starokošířská 6/11), որտեղ իրենց ընկերություններից մեկն են գրանցել նաեւ Աղասարյանները: 2012-ին «AREVS»-ը տեղափոխվել է Ստոդուլկի թաղամասի Կ Զահրադկամ փողոց (Stodůlky, K Zahrádkám 2605/5), որտեղ, ինչպես իմանում ենք Չեխիայի անշարժ գույքի կադաստրից, սեփականություն ունի Զախարյանի փեսա Էրիկ Սահակյանը (բնակարան եւ ավտոտնակ): Պետք է ենթադրել, որ 2012-ին Սահակյանն այս շենքում բնակարան է գնել եւ ընկերությունը տեղափոխել է այդտեղ:

Էրիկ Սահակյանի գործընկերն ու հորվաթ մաֆիոզին

Էրիկ Սահակյանը ժամանակին մասնակցություն է ունեցել մեկ այլ չեխական ընկերությունում եւս: 2010-11 թթ. նա եղել է «MŮJ BAR» ընկերության տնօրենն ու փայատերերից մեկը: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ին եւ նախկինում կոչվում էր «TIG & CO.»: Կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է: Հիմնադիրը ՀՀ քաղաքացի Հայկ Թադեւոսյանն էր, որից հետո սեփականատերեր են դարձել մոսկվացի Ավանեսյանները (փաստաթղթերում նշված է Աֆանեսյան): 2010-ի մայիսին Է. Սահակյանն ու Միրոսլավ Բոսնյակը (Miroslav Bosnjak) ձեռք են բերել ընկերությունը եւ անունը դրել «MŮJ BAR»: Մինչեւ 2010-ի սեպտեմբեր ամիսը գործընկերները 50-50 բաժնեմաս ունեին ՍՊԸ-ում, սակայն այնուհետեւ Բոսնյակը իր մասը հանձնել է Սահակյանին, ով դարձել է միակ փայատերը: Այս ընկերությունը մինչեւ 2010 թ. զբաղվում էր արտադրությամբ, առեւտրով եւ ծառայությունների մատուցմամբ, իսկ Սահակյանի ու Բոսնյակի ձեռքբերումից հետո գործունեության տեսակներին ավելացել է անշարժ գույքի վարձակալությունը: Այսինքն՝ Էրիկ Սահակյանը եւ նրա հարազատները Չեխիայում մասնագիտացել են հենց այս ոլորտում: 2011-ի օգոստոսին Զախարյանի փեսան «MŮJ BAR»-ը վաճառել է 6 օտարազգիների, որոնք ղեկավարում են այն մինչեւ հիմա: Այստեղ, սակայն, ամենահետաքրքիրը Սահակյանի նախկին գործընկեր Միրոսլավ Բոսնյակի անձն է եւ նրա շրջապատը: Բոսնյակը մի շարք ընկերությունների փայատեր ու տնօրեն է եղել: Դրանցից մեկը Պրահայում գրանցված «BONAPARTE NOVA» ընկերությունն է, որը 1996-ին հիմնադրել է հորվաթական մաֆիայի անդամ Վյեկո Սլիշկոն (Vjeko Sliško): 1999-ին Մ. Բոսնյակն իր գործընկերներից մեկի հետ գնել է այս ընկերությունը Սլիշկոյից եւ անվանափոխել «LUCKY LINE»-ի: Առժամանակ անց Միրոսլավը դարձել է միակ փայատերը: «LUCKY LINE»-ի գործունեության տեսակները պարբերաբար փոխվել են, եւ դրանք բազմազան են՝ տուրիստական գործակալություն, խաղային ապարատներ, անշարժ գույք, առեւտուր, շահումով խաղեր եւ այլն: «Մոլախաղերի արքայի» համբավ ունեցող Վյեկո Սլիշկոն Չեխիայում նման խաղերով զբաղվող մի քանի ընկերություններ էր հիմնել, որոնք, ըստ մամուլի, նրան օգնում էին լվանալ Հորվաթիայում անօրեն ճանապարհով կուտակած փողերը: Մ. Բոսնյակին անցնելուց հետո էլ «LUCKY LINE»-ը շարունակել է խաղերի կազմակերպումը: Իսկ Սլիշկոն սպանվել է 2001-ին Հորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Թե ինչ կապ է ունեցել Բոսնյակը մաֆիայի անդամի հետ, դժվար է ասել, սակայն նա միակ չեխը չի եղել, ում հետ բիզնես առնչություններ է ունեցել հորվաթ մաֆիոզին: Վերադառնալով Զախարյանների «AREVS»-ին՝ նշենք, որ այն մեկն է հայաստանցիների՝ Չեխիայում ստեղծած այն բազմաթիվ ընկերություններից, որոնց գերակշիռ մասը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ: Նախկինում գրել ենք ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանի ընտանիքներին պատկանող նմանատիպ ընկերությունների մասին:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am