«Շոու է». Սևանի քաղաքապետ
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր հետ կատարվածը համարում է շոու: Նրա խոսքով, աշխարհում ընդամենը երկու մարդու հետ խնդիր ունի: «Մեկը Գեղարքունիքի մարզպետն է, մյուսը՝ Սևանի ոստիկանապետը: Այն, ինչ այսօր ինձ հետ տեղի է ունեցել, այդ ամեննն իրենք են արել», - մեզ հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանը:«Շոու է, որը կազմակերպել է Սևանի ոստիկանապետը, Աղեկյանը: Էդ շոուն կազմակերպել է ինքը; Ես հիմա եկել եմ բաժին, քննիչը արձանագրությունը է կազմում, գնում եմ տուն: Շոու է կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն: Ինքնը նորից պրովակացիա է անելու, էս չլինի, ուրիշ բան է անելու»,-նշել է քաղաքապետը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրություններ են: Ղուկասյանի մրցակիցները Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանն ու անկուսակցական Արա Սմբատյանն են։ Չարաշահումների գործով հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի քաղաքապետը հարցաքննվում է որպես վկա:
