«Իսրայելը հուսով է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է». Իսրայելի ԱԳՆ
Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի արտգործնախարարության եվրասիական բաժնի ղեկավար Ռաֆայել Խարփազը հայտարարել է, թե իրենք «հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող գործընթացներին», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։Նրա խոսքով՝ Իսրայելն իսկապես հավատում է եւ հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: «Մեր տարածաշրջանում մենք այդպիսի փորձ ունենք: Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ միջազգային ջանքերը արդյունք կունենան, եւ մենք աջակցում ենք այդ ջանքերին: Իսրայելը Հայաստանի հետ եւս լավ հարաբերություններ ունի: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Եթե խաղաղություն լինի, ապա տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը կաճի»:
