«Ամեն ինչ չէ,որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է». Վ.Հարությունյան. տեսանյութ
«Հայաստանը քաղաքական առավելություն է ստանում նման զինատեսակներ ձեռք բերելով:Սա կարող է ազդել նաև Արցախի շուրջ իրավիճակի վրա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հարցին՝ ցուցադրված զինատեսակներից որո՞նք են ռուսական վարկի դիմաց գնված, և ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը 2014 թվականին, երբ հայտարարեց, որ՝ Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայրը կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ չի ցուցադրված, ինչ որ մենք ունենք, մենք ունենք ավելի շատ և ավելի էֆեկտիվ զենք, բայց պետական և ռազմական գաղտնիք կա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, այո, նա ճիշտ է հայտարարել, դա վերաբերում էր սկադներին, որոնք մենք արդիականացրել ենք և ավելի հզորացրել»,-նշեց նախկին նախարարը:
