Արծվիկ Մինասյանին այլ առաջարկ եղել է
Չի եղել որևէ կոնֆլիկտ, չկա որևէ լարվածություն. Այսօրվա ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին. «Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու»։ Լրագրողի՝ հնարավոր հրաժարականի մասին հարցից հետո Արծվիկ Մինասյանը նշեց. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Արծվիկ Մինասյանին տարբեր ուղղություններով առաջարկներ են եղել, և նա՝ որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունները քննարկման առարկա է դարձնելու կուսակցության Գերագույն մարմնում, որից հետո արդեն իրենց մոտեցումը կներկայացնեն,հայտնեց նախարարը ՝ արձագանքելով հարցին, թե ճիշտ են հրապարակումները, որ իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարի պաշտոնը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
