Հատկացվող գումարները նախարարին չեն բավարարում
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվող դաշնակցական Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Էկոնոմիկայի նախարարությունը պետք է աշխատի 30 ուղղություններով, դրանց զարգացման համար պետք է աշխատանքներ տարվեն, սակայն լիարժեք դա իրականացնելու համար հատկացվող գումարները չեն հերիքում: Այս ընթացքում ներդրումների խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել և ներկայացվել են առաջարկներ: Պետք է լինի մի կենտրոն, որտեղ ներդրողը ցանկացած ժամանակ կարող է և ի վիճակի է տեղեկացնել, որ իր հետ կապված խնդիր կա։ Այդ կենտրոնն ամբողջ ընթացքում պետք է ուղեկցի ներդրողի իրավունքների իրացմանը»։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ բանակցություններ են վարվում արտասահմանյան մի քանի ներդրողների հետ՝ Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար. «Չինական կողմին է ներկայացվել այս ոլորտի ներդրումային ծրագրիրը։ Աշխատանքները բարեհաջող ընթացքի մեջ են և կարծում եմ՝ առաջիկայում այստեղ կունենանք լուրջ ներդրումներ չինական կողմից»։
