72 հազար դրամի ամբողջական վճարումը չի կարող բեռ լինել պետբյուջեի վրա.Արծվիկ Մինասյան
«Մենք առաջարկում ենք, որ հանգստի մեկնելուց առաջ քաղաքացուն ամբողջությամբ վճարվի 72 հազար դրամը, այլ չհաշվարկվի ամսեկան 6 հազար դրամով: Հակառակ դեպքում, այդ բեռը ընկնում է կամ բանկի, կամ տուրիստական գործակալության վրա», - մամուլի ասուլիսի ժամանակ նման առաջարկ արեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը : « 72 հազար դրամի ամբողջական վճարումը չի կարող բեռ լինել պետբյուջեի վրա, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, առաջին եռամսյակում հանգստի է մեկնում սոցփաթեթ ունեցող քաղաքացիների միայն 10 տոկոսը, երկրորդ եռամսյակում՝ 30 տոկոսը: Եթե գնանք այդ տարբերակով, բյուջեի բեռնվածությունը ավելի համաչափ կլինի», - նշեց նա: Կամ տուրիստական օպերատորները պետք է ստեղծեն սննկացումից ապահովագրվելու մեխանիզմներ, կամ քաղաքացու հանգստի համար վճարումը պետք է կատարվեն ոչ թե օպերատորին, այլ հանգստյան տանը, որտեղ քաղաքացին հանգստացել է, որից հետո օերատորին, որպես միջնորդ կազմակերպություն », - հայտարարեց նախարարը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
