ԱՄՆ-ի Կոնգրեսում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Հայաստանը Միացյալ Նահանգների համար ունի բացարձակ բարձր ռազմավարական նշանակություն, Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է կոնգրեսական Բրադ Շերմանը, ով կոչ էր արել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջաք Լյուին արագացնել հայ-ամերիկյան հարկային մեծ պայմանագրի վավերացման գործընթացը: Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է զուտ տնտեսական դիրքերից, բաց թողնելով կարեւոր քաղաքական նկատառումները. «Ձեր աշխատակիցները կարեւոր հանգամանք են բաց թողնում, նրանք դիտարկում են ամեն ինչը բացառապես տնտեսական տեսանկյունից, մինչդեռ պետք է հիշեն նաեւ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական համատեքստը»: Շերմանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը. «Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»: Հայաստանի քաղաքական դերն առավել մեծանում է վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում եւ Միացյալ Նահանգների շահերից է բխում հնարավորին չափ շուտ հարկային պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ամրապնդելով երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը, ավելացրել է Բրադ Շերմանը: Ըստ կոնգրեսականի, տարբերությունները նվազեցնելու նպատակով հայկական կողմը Միացյալ Նահանգների հետ հարկային պայմանագիրը մշակել է հիմնվելով հենց ամերիկյան նմուշի վրա: Ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նշել է, որ լավ է գիտակցում Հայաստանի կարեւորությունը. «Ես գիտակցում եմ Հայաստանի ռազմավարական նշանակությունը եւ գնահատում եմ ձեր մտահոգության պատճառները: Մենք այս հարկային համաձայնագրերը դիտարկում ենք տնտեսական հարկային քաղաքականության համատեքստում եւ հիմնական հարցն այստեղ վերաբերում է երկակի հարկումից խուսափելու հեռանկարին»: Մասնագետների խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարկային նոր համաձայնագրի ստորագրումը թույլ կտա զգալի ավելացնել երկկողմ տնտեսական կապերը եւ կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների թվի ավելացմանը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am