Տիկիններից ով կհեռանա և ով կփոխարինի
Արդեն հստակ է, որ նոր ձևավորվող կառավարության մազմում Հասմիկ Պողոսյանը չի լինի. նա հրաժեշտ կտա իր պաշտոնին: Հասմիկ Պողոսյանին մշակույթի նախարարի պաշտոնում կփոխարինի Արմեն Ամիրյանը: Թեև Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարի պաշտոնում նրա աշխատանքը դրական են գնահատում հայոց կաթողիկոսը, Արամ Առաջինը և Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ ԿԱրեն ԿԱրապետյանն առաջարկեց «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը և կցվում կոմիտեին:
