Բոլորից խռոված և բոլորի վրա «մուննաթ» գալով

Ադրբեջանում հակաարևմտյան արշավը շարունակվում է ողջ ուժով... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին ու Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «կանխակալ» դիրքորոշման համար: Նա քննադատել է արևմտյան այլ կառույցների, որոնք հայտարարություններ են տարածում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին: Ալիևը «թշնամական ակտ» է որակել մեկ տարի առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը հարված է հասցրել Ադրբեջանի հեղինակությանը և լուրջ հետընթացի պատճառ հանդիսացել երկկողմ հարաբերություններում: Ադրբեջանի նախագահն իր անհամաձայնությունն է հայտնել այն թեզիսին, որ վերջին 5 տարում Ադրբեջանում վատթարացել է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Նա հերքել է, որ Ադրբեջանում լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետևողականորեն ենթարկվում են հալածանքների: Այնուհետև Ալիևը ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2015թ. ամռանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը: Նրա խոսքով՝ դրա պատճառը եղել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Ֆրանսիայի քաղաքացի Ալեքս Շախտախտինսկու պաշտոնանկությունը, ինչը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության միջամտության արդյունքում: Ադրբեջանական արմատներով Շախտախտինսկին տվյալ պաշտոնում մնացել է ընդամենը մեկ տարի: Ալիևն ընդգծել է, որ Շախտախտինսկու պաշտոնանկության պատճառները եղել են նրա աշխատասենյակում Ադրբեջանի նախագահի հետ նրա լուսանկարի առկայությունը: «Ֆրանսիայի կառավարության վրա ԱՄՆ ճնշման ներքո Շախտախտինսկին ազատ արձակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Վերջ տրվեց նրա կարիերային, նա հեռացվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Ի՞նչ կարող եմ ասել ես, եթե ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով՝ ինձ հետ լուսանկարվելը հանցանք է: Ես ասացի՝ եթե Շախտախտինսկուն պաշտոնանկ անեն, ապա գրասենյակը կփակվի: Այն ժամանակ ես զգուշացրի, սակայն ինձ չլսեցին, և մենք արեցինք դա: Այժմ նրանք ցանկանում են վերականգնել գրասենյակի գործունեությունը, իսկ ես նախապայման ներկայացրեցի՝ ասելով՝ վերադարձրեք Շախտախտինսկուն, վերականգնեք արդարությունը, կարիերան, և մենք վերստին կբացենք գրասենյակը», ասել է Ադրբեջանի նախագահը: Բայց սա դեռ ամենը չէ, այնուհետև Ալիևը քննադատել է Freedom House-ին՝ այն որակելով որպես հայամետ կազմակերպություն: Նա բողոքել է, որ Freedom House-ը Ադրբեջանը համարում է ոչ ազատ պետություն, որ Ադրբեջանում համացանցը մասամբ է ազատ, որ Եվրասիայում 10 տարիների ընթացքում Ադրբեջանը մյուս երկրներից հետ է մնում ժողովրդավարական կառավարումից: «Պատկերացնո՞ւմ եք, դա ժպիտ է առաջացնում», նկատել է Ալիևը` հավելելով, որ Freedom House-ը հայամետ դիրքորոշում է որդեգրել. «Քանի որ Freedom House-ը հայամետ դիրքորոշում է որդեգրել և պարբերաբար հարձակվում է Ադրբեջաննի վրա` մեր երկիրն այդ կազմակերպության հետ ոչ մի կապ չի պահպանում»: Նա որպես այդ կազմակերպությունում ընդդեմ Ադրբեջանի հանդես եկող ու Ադրբեջանը ուժգին քննադատող է մատնանշել Դեյվիդ Քրամերին. «Մենք ոչ մի նշանակություն չենք տալիս Freedom House-ի զեկույցներին»: Ինչպես նկատում ենք, Ալիևն ապրում է բոլորովին այլ իրականությունում: Նա հանգիստ նստում է եվրոպացի իրավապաշտպանների, պաշտոնյաների առջև ու սուտ խոսում` ասելով, թե իբր իր երկրում չկան քաղբանտարկյալներ, ազատազրկված մամուլի ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ: Իհարկե, ալիևյան իրականությունը որքան բարձր է ասվում, այնքան դրան հավատացողների քանակը պակասում է: Բայց կարևորը` չի սասանվում ալիևյան ռեժիմը: Թեև վերջերս Ադրբեջանում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, որ թույլատրվել էր բացառապես այն պատճառով, որ առաջիկայում Ադրբեջանում սահմանադրական հանրաքվե է տեղի ունենալու, որոշակիորեն ցույց տվեց, որ այդ երկրում հազարավոր մարդիկ չեն վախենում դուրս գալ բողոքելու ընդդեմ Ալիևի կլանի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am